Շրջակա միջավայրի նախարարությանը շտապ ուսուցում է պետք. Դոյդոյան
«Շրջակա միջավայրի նախարարությանը շտապ ուսուցում է պետք Տեղեկատվության ազատության ոլորտում, հակառակ դեպքում այս գերատեսչությունը մեծապես հարվածում է կառարավության դրական վիճակագրությանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։
Նա նշել է, որ Վերջին երկու ամսում ուղարկած ոչ մի հարցման լիարժեք չեն պատասխանել.« ԻԱԿ-ի վերջին հարցումը 2019թին կնքված գնումների պայմանագրերի մասին է: Մեր երեք հարցից երկուսին չեն պատասխանել՝ չտալով հանրային տեղեկատվություն, թե քանի գնման մրցույթ է իրականացվել 2019 թվականի ընթացքում,գնումներից քանի՞սն է իրականացվել մեկ անձից:
Իսկ երրորդ հարցին ի պատասխան հղումներ են տվել, որոցից մեկը չի բացվում ընդհանրապես, մյուսում մեր հարցմանը չառնվող տվյալներ են, իսկ երրորդում թեեւ գրված է պայմանագրեր մեկ անձից կատարված, սակայն տասնյակ հրապարակումներից միայն մեկ-երկուսում է դրված գնման պայմանագիրը»:
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Դոյդոյան. Տեղեկատվության ազատության ոլորտում առկա են լուրջ խնդիրներ
- Շուշան Դոյդոյան. Խոսում ենք մի իրավունքի մասին, բայց խախտում մյուս իրավունքը
- Շուշան Դոյդոյան. Պատեհապաշտական ու ավելորդ եմ համարում նախարարության օրենսդրական նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան