Վիվա-ՄՏՍ-ը սկսել է կորպորատիվ տարբերանշանի նորացման գործընթաց
Վիվա-ՄՏՍ. Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը սկսել է կորպորատիվ տարբերանշանի նորացման գործընթաց: Տեղեկացնում է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ֆեյսբուքյան տեսաուղձերում։
Այսպես, փոփոխվում են ընկերության տարբերանշանի՝ լոգոյի, բաղադրիչ մաս կազմող գրառումները. «Cell» բաղադրիչը տարբերանշանից դուրս է գալիս, և նոր տարբերակում պահպանվում են միայն «Viva» և «MTS» հատվածները, ինչն արտահայտում է ընկերության՝ թվային ծառայությունների և առաջարկների ստեղծմանն ուղղված նոր ռազմավարությունը: Այս մոտեցմանը համահունչ փոփոխվում է նաև «Viva» գրառման գրաֆիկական տեսքը:
«Մենք փոխում ենք մեր ընկերության տարբերանշանը: Չէ՞ որ տարբերանշանը՝ լոգոն, պետք է համապատասխանի այն ամենին, ինչ ընկերությունն անում է, պետք է համապատասխանի ընկերություն ինքնությանը», - նշել է Վիվա-ՄՏՍ-ի տնօրենը: Տարբերանշանի ոճային փոփոխությունը նաև շեշտադրում է ընկերության ռազմավարական ուղղվածությունը դեպի երիտասարդությունն ու դեպի թվային աշխարհը՝ գունեղ, համարձակ ու կենսախինդ:
«Բոլորիս համար տարիների ընթացքում հարազատ դարձած Վիվան, մեր ինքնության հիմքն ու խորհրդանիշը, մնացել են անփոփոխ: «Cell»-ը, որ նշանակում է բջիջ, և խորհրդանշում է բջջային կապի ծառայությունները, այսինքն՝ այն, ինչ մենք միշտ մատուցել ենք: Այսպիսով, շարունակելով մատուցել հեռահաղորդակցության ծառայություններ՝ անցում ենք կատարում դեպի թվային (digital) բազմաթիվ ծառայություններ տրամադրող ընկերություն», - պարզաբանել է Յիրիկյանը:
Նորացված ոճը կոչված է ընդգծելու, որ Վիվա-ՄՏՍ-ն այսօր շուկայում առաջարկում է շատ ավելին, քան պարզապես ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններն են, այդ թվում նաև՝ մի շարք խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, բջջային հեռուստատեսություն, ամպային ծառայություններ և օգտակար լուծումներ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար, և այլն:
Ներկայումս Վիվա-ՄՏՍ-ը փոխակերպման փուլում է՝ հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն: Գլխավոր տնօրենի խոսքով՝ դա համահունչ է ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին, ինչպես նաև՝ բաժանորդների աճող կարիքներին ու ակնկալիքներին:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը հյուրընկալվել են Մայակովսկի գյուղում ապրող Մուրադյանների ընտանիքում՝ հաշվետու այցով
- 4G/LTE թրաֆիկի քառապատիկ աճ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում Նոր տարվա նախօրեին ու առաջին օրը` նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ
- ՎիվաՍել-ՄՏՍ. 100 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան