Լողափային որոշ մարզաձևեր ներառված չեն օլիմպիական խաղերի ծրագրում
Լոզանում կայացել է ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի (ԱՕԿ) գործադիր կոմիտեի հերթական նիստը:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Հիմնական նպատակն էր ամփոփել բոլոր 5 մայրցամաքների երկրների ԱՕԿ-ների անցկացրած միջոցառումները : Քննարկվել են նաև օլիմպիական շարժման առջև ծառացած մարտահրավերները և զարգացման ռազմավարական ուղղությունները:
Օրակարգում առանձնահատուկ տեղ է տրվել 2019 թվականի հոկտեմբերին Դոհայում անցկացված լողափային խաղերի արդյունքներին:
Լողափային համաշխարհային խաղերը ցույց են տալիս ծրագրում ընդգրկված մարզաձևերի գեղեցկությունը և դրա ներգործությունը մարզասերների վրա: Ավաղ, լողափային որոշ մարզաձևեր ներառված չեն օլիմպիական խաղերի ծրագրում:
Ընդարձակ քննարկման ընթացքում առաջարկվել է փոփոխություններ կատարել ՄՕԿ –ի կանոնադրության մեջ, ըստ որի մարզիկները և մարզական ֆեդերացիաները օլիմպիական խաղերի ընթացքում կարող են մասնակցել գովազդային արշավներին: Դրանք պետք է համապատասխանեն ՄՕԿ-ի կանոններին:
Արգելվում է ծխախոտի, ալկոհոլի և ազարտային խաղերի գովազդը: Տոկիոյի խաղերի պարագայում թույլտվություն ստանալու համար պետք է ծրագրերի մասին գրավոր տեղեկացնել համապատասխան երկրի ԱՕԿ-ին` մինչև 2020 թ. մայիսի 15-ը:
Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի գործադիր կոմիտեի հաջորդ նիստը նախատեսված է 2020 թ. հունիսի 15-ին, կրկին միջազգային օլիմպիական կոմիտեի նստավայր Լոզանի կենտրոնակայանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա