«Փաստ». Համայնքապետարանը նախատեսել է «կատաֆալկա» գնել. Գյուղ տեղ է, մարդիկ որ մահանում են, Վանաձորից են մեքենա կանչում
«Փաստ» թերթը գրում է․ «2020 թվականի գնումների պլաններն ուսումնասիրելիս «Փաստը» պարզեց, որ Լոռու մարզի Մարգահովիտի համայնքապետարանն այս տարի ցանկանում է դիատար մեքենա, խոսակցական լեզվով ասած՝ «կատաֆալկա» գնել։ Համաձայնեք՝ գոնե առաջին հայացքից անսովոր գնում է։ «Փաստի» հետ զրույցում համայնքի ղեկավար Սամվել Անանյանը հաստատեց, որ նման ցանկություն ունեն, և բացատրեց, թե ինչու է համայնքապետարանը որոշել դիատար մեքենա ձեռք բերել։
«Գյուղ տեղ է, մարդիկ որ մահանում են, Վանաձորից են մեքենա կանչում։ Նախ՝ մահացածին պետք է տանեն Վանաձորում գտնվող դիահերձարանը, «կատաֆալկան» կանչում են, գալիս է, մահացածին տեղափոխում դիահերձարան, հետո այնտեղից բերում է գյուղ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում