«Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի
ԱԻՆ և Քաղաքաշինության Պետական Կոմիտեի աշխատակիցների շրջայցերի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել։ Հայտարարում են Դալմա Գարդեն մոլից։
«Շենքն ապահով է և ամուր, բայց դատարկ՝ առանց իր սիրելի հաճախորդների։
Վաղը՝ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 10։00-ից Դալմա Գարդեն մոլն իր դռները կրկին կբացի իր սիրելի այցելուների առջև և անհամբեր կսպասի ձեզ, որ նորից լցվի ջերմությամբ ու պարգևի սեր։
Թող այսուհետ ցնցումները լինեն միայն սիրուց»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ առևտրի կենտրոնը չի գործում հունվարի 10-ից։
Հունվարի 9-ի երեկոյան Դալմա Գարդեն մոլի շենքի մի հատվածում նկատվել է վիբրացիա, որի արդյունքում ղեկավարությունը տարհանել էր մոլում ներկա հաճախորդներին և աշխատակիցներին, որից հետո սկսվել էին հետազոտական աշխատանքներ խնդիրը հասկանալու համար։
Հարակից հրապարակումներ`
- «Դալմա Գարդեն մոլը» կվերսկսի իր «բնականոն աշխատանքը»
- «Դալմա գարդեն մոլը» մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվայից
- «Դալմա Գարդեն մոլ»-ի պարզաբանումը
- ԱԻՆ. «Դալմա Գարդեն Մոլում» տեղային ցնցումների միակ հիմնական վարկածը