Թուրքիան գյուղատնտեսության բնագավառում իր փորձը կիսում է Վրաստանի հետ
Թուրքական համագործակցության և կոորդինացիայի գործակալության ղեկավարությունը (TİKA), Գյուղատնտեսության և անտառատնտեսության նախարարությունը Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանման և գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ծրագիր է իրականացնում։
Ծրագրի շրջանակներում Թուրքիան գյուղատնտեսության ասպարեզում իր փորձը մտադիր է կիսել Վրաստանի հետ։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ նպատակով 25 վրացի մասնագետներ Թուրքիայի Անկարա, Ստամբուլ և Բուրսա քաղաքներում վերապատրաստման դասընթացների են մասնակցելու։
Դեռևս 2019 թվականի հոկտեմբեր ամսին Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել էր գյուղատնտեսության բնագավառում համագործակցության վերաբերյալ հուշագիր, որով նախատեսվում է զարգացնել Վրաստանում գյուղատնտեսության ոլորտը նաև Թուրքիայից ձեռք բերված փորձի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական լոլիկի պատճառով հայ ֆերմերը դադարեցրել է ջերմոցում լոլիկ աճեցնելու իր բիզնեսը
- Գյուղնախարար. Թուրքական լոլիկը հայաստանյան շուկայում մրցունակ չէ