Լոռին երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվողի հետ
«Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Նվանի Իկեչուկվուի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա նիգերիացին Վանաձոր էր տեղափոխվել նախորդ տարվա փետրվարին։ «Լոռիի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 2 գոլ։
«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում կատարած աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի համար եւ մաղթում հաջողություններ կարիերայի հետագա ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում