Մակրոնին անհապաղ տարհանել են թատրոնից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անհապաղ տարհանել են Փարիզի թատրոններից մեկից այն պատճառով, որ այնտեղ փորձել են ներխուժել ցուցարարները: Գազետա.ռու կայքը, հղում անելով BFMTV-ին, գրում է, որ Մակրոնն իր կնոջ հետ այցելել է Բուֆ-դյու-Նոր թատրոն: Ցուցարարները շարժվել են թատրոնի ուղղությամբ, փորձել ներխուժել ներս և գոռացել կարգախոսներ՝ ի նշան կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի: Չնայած նրան, որ իրավապահները ցուցարարներին ցրել են, որոշվել է նախագահին տարհանել: Աղբյուրը հայտնել է, որ Մակրոնը խոստացել է առաջիկայում էլ կնոջ հետ այցելել թատրոններ, չնայած ցուցարարների գործողությունների:
Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի սկզբից։ Ցուցարարները բողոքում են կենսաթոշակային տարիքը 62-ից 64 տարեկան բարձրացնելու դեմ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է