Շախմատի առաջանություններ. լավագույնները կմասնակցեն համաշխարհային 44-րդ օլիմպիադային
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթանում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները:
Հինգ տուրից հետո կանանց մրցաշարում Մարիա Գևորգյանը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սուսաննա Գաբոյանը և Աննա Խաչատրյանը նրանից հետ են մնում կես միավորով:
Տղամարդկանց պայքարում առջևում են Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը,որոնք ունեն 3,5-ական միավոր: 2.5-ական միավոր են վաստակել միանգամից վեց շախմատիստներ:
Մրցաշարը կավարտվի հունվարի 20-ին: Արժանիներով կհամալրվեն Հայաստանի հավաքականները, որոնք կմասնակցեն Մոսկվայում օգոստոսին անցկացվելիք շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադային:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա