Սասուն Միքայելյան. Մարաղայից մի կնոջ բերեցին հիվանդանոց, որին ազերիները կապել էին մեքենայից, քարշ տվել
«Չպետք է հույս ունենալ, որ ժամանակը կարող է փոխել ցեղասպաններին»,- Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը:
Նա նշեց, որ դա ևս մեկ անգամ ապացուցվել է 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում խաղաղ բնակիչների, զինվորների նկատմամբ ազերիների իրականացրած վայրագություններով:
«Իսկ քանի դեռ աշխարհը չի կարող կանխել ցեղասպանությունների կրկնությունը, մեզ մնում է ապավինել միայն սեփական ուժերին և միշտ պատրաստ լինել մեր նկատմամբ ցեղասպանության ցանկացած դրսևորման վճռական հակահարված տալուն: Դրա միակ երաշխիքը մեր միասնականությունն է»,- ասաց Ս. Միքայելյանը:
Նա նշեց, որ տեսել է Մարտակերտի նահանջ, Մարաղայի կոտորածից մազապուրծ եղածներին, շատ դաժանություններ, դժվարություններ, դեպքեր, որոնք անհնար է մոռանալ:
«Երբ վիրավոր հիվանդանոցում էի, մի կնոջ էին բերել Մարաղայից: Նրան ազերիները կապել էին մեքենայից, քարշ տվել, մարմինը մաշվել էր, մնացել էր գրեթե ոսկորները: Մեր բժիշկների շնորհիվ այդ կինը ողջ մնաց:Նման անմարդկային վերաբերմունքի էին արժանանում ոչ միայն կենդանի մարդիկ, նաև մեր նահատակված ընկերները: Եղել են դեպքեր, երբ գերիների փոխանակություն էինք կազմակերպում մեր զոհերի դիակների հետ: Դիակներն այն աստիճանի հոշոտված էին լինում, որ ուղղակի անհնար էր լինում տարբերակել»,- հիշեց Ս. Միքայելյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ այս ամենի մասին պետք է միջազգային ատյաններն իմանան, քաղաքակիրթ մարդկությունը պետք է գնահատական տա կատարվածին, իր աջակցությունը հայտնի ցեղասպանությունների և ահաբեկչության դեմ պայքարի ելած հայ ժողովրդին:
«Մեր կաշվի վրա ենք զգացել ցեղասպանության դաժանությունը, իրավունք ունենք աշխարհից պահանջելու ոչ միայն դատապարտում, այլ նաև դեպքերի կրկնության իսպառ բացառմանն ուղղված գործուն քայլեր»,- ասաց Ս. Միքայելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի խորհրդարանի պատգամավոր. Հաճախ են հարցնում՝ ո՞րն էր Արցախյան պատերազմի և հաղթանակի ֆենոմենը
- Ղուլյան. Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում
- Բաքվից փախստական. Սպիտակի երկրաշարժից հետո ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին, որ հայեր են զոհվել
- Մարինա Գրիգորյան. Բաքվում հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր հենց ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն
- Բաքվում հայության ջարդերի 30-րդ տարելիցն է
- Բաքվի ջարդերի հետ կապված չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար
- Լարիսա Ալավերդյանը՝ Բաքվի ջարդերի մասին
- Ն.Զոհրաբյան. «Ժամանակն է, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական տա Մարաղայի, Սումգայիթի, Բաքվի ջարդերին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան