Գարեգին Բաղրամյան. Գազպրոմ Արմենիան առաջարկում է գազի գինը բարձրացնել 30 դոլարով
««Գազպրոմ Արմենիան» չի կոմպեսացնում գազի գնի 15 դոլարը, ևս 15 դոլարով թանկացնում է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով, այս պահին Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Ռուսական կողմից հայտը դեռ չկա, բայց կլինի։
«Գործող սակագների շուրջ 30 դոլարով ավելացման խնդիր է»,-ասաց հանձնաժողովի նախագահն ու ներկայացրեց ընկերության հիմնավորումը՝ գործող սակագները չեն բավարարում։
Ըստ Բաղրամյանի, բայց դա չի նշանակում, որ 30 դոլարով ունենալու ենք բարձրացում, քանի որ այս տարվա ընթացքում բանակցվում է ընկերության օպտիմալացման, ծախսերի հնարավոր կրճատման խնդիրները և երկրաժամկետ ներդրումների՝ մոտ 500 մլն դոլարի ծրագիրը։
«Այս ամեն ինչը կոմպլեքս բանակցվում է։ Կարծում եմ, որ մինչև ապրիլի 1-ը բանակցությունները կավարտվեն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ բանակցությունների ընթացքում հայտ չի ներկայացվի։
Նա հիշեցրեց, որ հայտը ներկայացնելուց հետո օրենքը սահմանում է առավելագույնը 80 աշխատանքային օր այն քննարկելու համար։
Հարակից հրապարակումներ`
- «Տվյալ պահին գազի գնի բարձրացման մասին տեղեկություն չկա»
- «Գազպրոմ Արմենիան» հնարավոր է գազի սակագնի թանկացման հայտ ներկայացնի. Lragir.am
- «Փաստ». Գազի գնի թանկացում պետք է սպասել ապրիլից, թե՞ հունվարից
- Գազի գնի հետ կապված բանակցությունները դեռ չեն ավարտվել
- Մինչև ապրիլի 1 գազի գնի բարձրացման խնդիր չի քննարկվելու. փոխվարչապետ
- Հուսով ենք, որ գազի գինը չի բարձրանա. Մհեր Գրիգորյան
- Բաղրամյան. Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի