Իրանահայ երգիչ Անդին Հոլիվուդի Փառքի ծառուղում աստղ է ստացել
Իրանահայ երգիչ Անդին իր անվանական աստղն է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Անդրանիկ Մադադյանը՝ Անդին, ծնվել է 1958 թվականին ապրիլի 21-ին Թեհրանում, պարսկահայերի ընտանիքում։ 22 տարեկանում տեղափովել է Լոս Անջելես ու սկսել զբաղվել իր երազած աշխատանքով: Նա ասել է, որ ինչ ինքը ստեղծում է, ստեղծում է «իր ժողովրդի՝ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար»:
Միջոցառման հանդիսավոր հյուրերից է եղել փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի քույրը, ով Անդիի վաղեմի ընկերներից է: Նա խոստովանել է, երբ առաջին անգամ լսել է Անդիի կատարումները, ցանկացել է նրա հետ զուգերգ ունենալ:
Մանրամասները՝ տեսանյութում: