Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ։
«Աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ խոր ցավով տեղեկացա պետական գործիչ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան մասին:
Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարկված ցավակցական խոսքում։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հունվարի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում է․
Հարակից հրապարակումներ`
- Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին ողբերգական մահվան կապակցությամբ. Ա .Ղարամյան
- Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով. Թաթոյանը՝ Կուտոյանի մասին
- Պատերին կան վնասվածքներ, հրազենային վնասվածքն էլ եղել է քունքի շրջանում. Նոր մանրամասներ Կուտոյանի սպանությունից
- Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ
- Արթուր Մելիքյան. Երբ մենք հասանք, դեպքի վայրում էին Կուտոյանի կինն ու հայրը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան