Երևանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում առկա է հիվանդներին ընդունելու խնդիր
Սեզոնայնության հետ կապված հիվանդանոցները ծանրաբեռնված են և հիվանդ ընդունելու խնդիր են ունենում։ Շատ հաճախ հիվանդները կանգնում են փաստի առջև, հատկապես, երբ մարզերից են գալիս: Խոսքը վերաբերում է մասնավորապես վերակենդանացման բաժանմունքներին:
Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տոնական օրերին սպասարկել են օրական միջինը 900 կանչ և ավելի։ Այսօր կանչերի թիվի իջեցման միտում կա, մեկ օրվա ընթացքում գրանցվել է 760 կանչ։ Հիվանդների տեղափոխման ցուցանիշը տոնական օրերի հետ համեմատ ևս իջել է, օրական միջին ցուցանիշով տեղափոխվում է 140 հիվանդ, մինչ այդ՝ միջինը 160 էր: Թեև տոնական օրերի համեմատությամբ կանչերի թիվը նվազել է, սակայն սեզոնայնության հետ կապված չենք կարող ասել , որ քիչ է: Ինչ վերաբերում է վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների ընդունման խնդրին, ապա Ստեփանյանն ասաց, որ նման խնդիր գոյություն ունի և վերակենդանացման բաժանմունքներում, և առհասարակ հիվանդանոցներում՝ պատճառը մահճակալների սղությունն է.
«Հիվանդների ընդունման խնդիրն առկա է Երևանի բամզապրոֆիլ հիվանդանոցներում ։ Այսօր Ժամանակ առ ժամանակ մենք ունենում ենք խնդիր վերակենդանացման բաժանմունքում հիվանդներին տեղավորելու խնդիր, դա վերաբերում է բոլոր բազմապրոֆիլ հիվանդանոցներին։ Ոչ միայն վերակենդանացման բաժանմունքում, այլև ընդհանրապես խնդիր կա հիվանդների ընդունման խնդիր ՝ մահճակալների բացակայության պատճառով»,-ասաց Ստեփանյանը։
Իսկ, եթե հիվանդին մարզից հարազատները հասցնում են Երևան , առանց մարզային շտապ օգնության կանչի, ապա խնդիրն էլ ավելի է բարդանում։ Բանն այն է, որ եթե կանչը գրանցվում է Երևանում, ապա շտապ օգնության մեքենան, կախված հիվանդի վիճակից , ապահովվում տեղափոխությունը ՝ նախապես ճշտելով, թե որ հիվանդանոցում կա ազատ տեղ: Իսկ եթե հիվանդին հարազատները մարզից բերում են Երևան , ապա այստեղ խնդիրն էլ ավելի է դժվարանում : Հիվանդանոցը չի ընդունում հիվանդին վերակենդանացման բաժանմունքում ՝ մահճակալ չլինելու պատճառաբանությամբ, իսկ շտապ օգնությունը, եթե կանչը արված է հիվանդանոցից,ապա հիվանդի տեխափոխության վայրը որոշելու է տվյալ հիվանդանոցը:
«Երբ հիվանդը տեղափոխվում է հիվանդանոցից հիվանդանոց , ապա նախապես հիվանդանոցի բժիշկը պայմանավորվում է այլ հիվանդանոցի մասնագետների հետ և մինչ շտապ օգնության գնալը հստակ է լինում, թե որ բաժանմունք պետք է տեղափոխվի հիվանդը:Այսինքն ՝ հիվանդանոցների միջև է լինում պայմանավորվածությունը»,-պարզաբանեց « Շտապ բուժօգնություն» ՓԲԸ–ի տնօրենը:
Ստեփանյանը կարծում է, որ նմանօրինակ խնդիրներից խուսափելու համար պետք է ուղղակի ՝ համապատասխան բաժանմունքներում ստեղծել ավելի մեծ թվով տեղեր, որպեսզի հատկապես այս սեզոնին, հիվանդների ընդունման խնդիրներ չառաջանան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա