Ադրբեջանի քաղաքացին Վրաստանում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
Վրաստանում տասը տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի քաղաքացի Խ.Գ-ն։ Դատարանն ապացուցված է համարել նրա մեղքը։
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, տղամարդը ձեռք է բերել ու թաքցրել խոշոր չափի թմրանյութ։
Դատարանն արձանագրել է, որ նա թաքցրել է ADB-FUBINACA տեսակի 1269. 794 գրամ թմրամիջոց, որի բաղադրության մեջ հոգեմետ նյութեր կան։ Այն հայտնաբերվել է տղամարդու բնակարանում ու մեքենայում կատարված խուզարկության ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում