«Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվականների՝ էթիկայի կանոններից դուրս գործողությունները։
«Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան բոթը տարածվեց մամուլում, մի մասն այն անվանեց սպանություն, մյուս մասն՝ ինքնասպանություն։ Հորդորում ենք զերծ մնալ նման հապճեպ գնահատականներից։
Վերը նշված դեպքից զատ, գրանցվեց աննախադեպ ցինիզմ Mamul.am լրատվականի կողմից։ Լրատվականը հարցում էր տեղադրել, որի համաձայն մարդիկ պետք է իրենց կարծիքը հայտնեին, թե ըստ իրենց ո՞րն է Գեորգի Կուտոյանի մահվան պատճառը։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է տվյալ լրատվականի տնօրինությանն ու խմբագրական կազմին զերծ մնալ նմանօրինակ գործողություններից, հավատարիմ լինել լրագրողական էթիկային և մարդկային բարոյական նորմերը վեր դասել նեղ անձնական շահերից»,-ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Պատերին կան վնասվածքներ, հրազենային վնասվածքն էլ եղել է քունքի շրջանում. Նոր մանրամասներ Կուտոյանի սպանությունից
- Լրատվամիջոցները և սոցցանցերը՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով
- Արթուր Մելիքյան. Երբ մենք հասանք, դեպքի վայրում էին Կուտոյանի կինն ու հայրը
- ՔԿ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան