Ալյոշա Գաբրիելյան. Չմտածենք այն տարածքները հանձնելու մասին, որոնք այսօր մերն են
«Թուրքի հետ հնարավոր չէ այս պայմաններում, և, ընդհանրապես, պատմությունը ցույց է տվել, որպեսզի խաղաղ գոյակցենք: Այն հայատյաց քաղաքականությունը, որ այսօր տարվում է երկու թուրքական պետություններում, դրա վառ վկայությունն է»,- Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ժամանակ ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը:
Նա նշեց, որ նման պայմաններում պահանջվում է միայն մեկ բան. «Լինել միասնական և այն տարածքները, որոնք ունենք, պետք է մերը լինի: Խնդրում եմ, սա նաև պահանջ էլ կլինի, կներեք, որ պահանջ եմ ասում, ես ծերունական իմ տարիքն եմ ապրում և իմ թոռներին եմ պարտադրում՝ չմտածենք այն տարածքները հանձնելու մասին, որոնք այսօր մերն է, որովհետև այդ տարածքներում արդեն գործընթաներ են գնում, այդ տարածքներն արդեն մեր երակներն են, որ սնվում ենք, մտածենք այդ տարածքների վերաբնակեցման մասին, ծրագրեր մշակենք այդ տարածքների մասին»:
Ա. Գաբրիելյանի խոսքով, պետք է համախմբած լինել, այլապես չենք կարող ոսոխի դեմն առնել:
«Մենք պարտադրված ենք, պետք է ուժեղանանք: Փառք Աստծո մեր տղաներին, որ լավ բանակ ունենք, ուժեղ բանակ ունենք, ոչինչ չպետք է չխնայենք այդ բանակն ավելի մարտունակ դարձնելու համար»,- ասաց Ա. Գաբրիելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սասուն Միքայելյան. Մարաղայից մի կնոջ բերեցին հիվանդանոց, որին ազերիները կապել էին մեքենայից, քարշ տվել
- Արցախի խորհրդարանի պատգամավոր. Հաճախ են հարցնում՝ ո՞րն էր Արցախյան պատերազմի և հաղթանակի ֆենոմենը
- Ղուլյան. Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում
- Բաքվից փախստական. Սպիտակի երկրաշարժից հետո ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին, որ հայեր են զոհվել
- Մարինա Գրիգորյան. Բաքվում հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր հենց ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն
- Արցախի ԱԳՆ. Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության խնդիրը հասել է սպառնացող ծավալների
- Բաքվում հայության ջարդերի 30-րդ տարելիցն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան