Ղուլյան. Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում
«Այն, ինչ տեղի է ունեցել 1990 թվականի հունվարի Բաքվում, հանցագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված և իրագործված հարևան պետության իշխանությունների կողմից»,- Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նա նշեց, որ մեկ շաբաթ շարունակ Բաքվի հայությունն իրենց բնակավայրերում, աշխատանքի վայրում, կրթական և այլ հաստատություններում ենթարկվել են նվաստացման, խոշտանգումների, ջարդի, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվել են, հազարավորները տեղահանվել և արտաքսվել:
«Այն, որ տեղի ունեցածը ամեն կերպ կոծկվելու էր հարևան երկրի իշխանության կողմից, պարզ էր հենց ամենասկզբից: Այդ գործողությունները մաս էին կազմում 1988 թվականին ազատության համար պայքարի ելած Արցախի հայությանը ճնշելու ամբողջական քաղաքականության, որ դրսևորվել է 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին Կիրովաբադում, 1990 թվականին Բաքվում: Ցավալի է, որ 30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը՝ հունվարյան դաժան օրերի սլաքներն այլ ուղղութմաբ տանելու և իրեն որպես զոհ ներկայացնելու միջոցով»,- ասաց Ա. Ղուլյանը:
Նա նշեց, որ հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայությունը՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի բնագավառներում. «Վերջին օրերին ականատես եղանք դրա հերթական դրսևորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարավեց նույն բեմ դուրս գալ հայ երգչուհու հետ: Ի՞նչ է սա, եթե ոչ ուղղորդված և պետականորեն հովանավարվող այլատյաց քաղաքականության արդյունք»:
Արցախի ԱԺ նախագահի խոսքով, 20-րդ դարի վերջին տեղի ունեցած ոճիրը թեպետ արձանագրվել ու դատապարտվել է միջազգային հարության կողմից, սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները որևէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել:
«Մյուս կողմից Ադրբեջանից արտաքսված և Արցախում ապաստան գտած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չեն ստացել, և պատերազմի շեմին կանգնած ու սուղ պայմաններում ապրող Արցախն է, որ մայր հայրենիքի հետ միասին իր ուսերին է վերցրել ադրբեջանահայությանն ընդունելու և կենսական պայմաններով ապահովելու պարտականություն: Արցախի Ազգային ժողովը մշտապես բարձրաձայնել է այս մասին, կոչ արել միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և խորհդարանական կառույցներին իրավական գնահատական տալ տեղի ունեցածին և կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը:
Ինչպես նախորդ տարիներին, այսօր ևս մենք վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասաց Աշոտ Ղուլյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բաքվից փախստական. Սպիտակի երկրաշարժից հետո ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին, որ հայեր են զոհվել
- Մարինա Գրիգորյան. Բաքվում հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր հենց ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն
- Բաքվում հայության ջարդերի 30-րդ տարելիցն է
- Բաքվի ջարդերի հետ կապված չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար
- Ամերիկահայ գրողը պատմում է Բաքվի ջարդերի մասին իր հուշերը
- Լարիսա Ալավերդյանը՝ Բաքվի ջարդերի մասին
- Գարի Կասպարովը մերժել է ադրբեջանցիներին. Բաքվի ջարդերի հիշողությունները դեռ թարմ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան