Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք առաջադրված չէ։ Մամուլում տարածված լուրերը հերքող հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը։
Մամուլի հրապարակումը, ըստ հայտարարության, չի համապատասխանում իրականությանը։
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրված չէ։ Խնդրում ենք զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու դրսևորումներից»,-նշում է փաստաբանական խումբը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա