Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հիմնադրած Պահպանողական կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի՝ այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի և իր կանոնադրության համաձայն՝ Արցախի պահպանողական կուսակցությունը կկայացնի որոշում 2020 թվականի համապետական ընտրություններին մասնակցելու կապակցությամբ:
Կհրապարակվի կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններին առաջադրվող պատգամավորության թեկնածուների ցուցակը, ինչպես նաև կհանրայնացնի նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի իր որոշումը:
Մենք միշտ բաց ենք հանրության կարծիքը դիտարկելու համար՝ հատկապես նախագահական ընտրությունների ձևաչափի շուրջ»։