Մարինա Գրիգորյան. Ո՞վ է Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը
«Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանն անճշտություններ է գտել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթում։
Հիշեցնենք, որ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը: Հենց նիստի ընթացքում էլ ելույթ է ունեցել Միրզոյանը։
«Ո՞վ է Արարատ Միրզոյանի՝ Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը»,-հետարքրվում է Մարինա Գրիգորյանն ու ուշադրություն հրավիրում սխալների վրա։
«1. «1990-ի այս ջարդերից չափազանց շատ կարճ ժամանակ առաջ ջարդեր էին տեղի ունեցել նաև Սումգայիթում և Կիրովաբադ (Գանձակում): Բաքվի ջարդերից շատ կարճ ժամանակ անց հայերի ջարդեր սկսվեցին Մարաղայում և այլուր»,- նշեց նա։
Սումգայիթի ցեղասպանությունը, հիշեցնեմ, եղել է 1988թ․ փետրվարին, այսինքն Բաքվից համարյա 2 տարի առաջ։ Գանձակինը՝ նույն թվականի նոյեմբերին։
Մարաղայում տեղի ունեցած սպանդը եղել է արդեն պատերազմի տարիներին - 1992թ․ ապրիլի 10-ին։
Այսինքն բոլոր երեք դեպքերում «շատ կարճ ժամանակի» մասին չի կարելի խոսել։
Էլ չասեմ, որ Մարաղայի սպանդը ոչ մի դեպքում չի կարելի անվանել ջարդեր և այդ առումով դասել առաջին երեք դեպքերի շարքում, որոնք տեղի են ունեցել խաղաղ պայմաններում և դեռ Սովետական միության օրոք։ Մարաղան ռազմական ոճռագործություն է և ցեղասպանություն։
Բաքվից հետո «շատ կարճ ժամանակ անց հայերի ջարդեր» ուղղակի չէին կարող «սկսել» որովհետև Ադրբեջանում արդեն հայ բնակչություն համարյա չէր մնացել։
2.Ադրբեջանական իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, որը կացնահարել էր քնած հայ զինվորին։
Նախ Գուրգեն Մարգարյանը եղել է լեյտենանտ, այսինքն՝ սպա։ Եվ նա արժանի է, որ հենց անունով հիշատակվի։
Կարծում են, գոնե այս կարգի ելույթները պահանջում են փորձագետների ակտիվ ներգրավում»։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյան. Հակահայ քաղաքականության դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության անվտանգ գոյությունը Ադրբեջանի սուվերենության ներքո
- Մարինա Գրիգորյան. Բաքվում հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր հենց ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան