Արցախի խորհրդարանի պատգամավոր. Հաճախ են հարցնում՝ ո՞րն էր Արցախյան պատերազմի և հաղթանակի ֆենոմենը
«Սուգը հավերժ է, եթե չկա պայքար, այդ իրողության դեմ միակ ճանապարհը մեր պայքարն է, մեր համախմբված գործունեությունը»,-Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ժամանակ ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Նազիկ Մխիթարյանը:
Նա նշեց, որ հաճախ են հարցնում, թե ո՞րն էր Արցախյան պատերազմի և հաղթանակի ֆենոմենը. «Միշտ շեշտում եմ, որ Սումգայիթում և Բաքվում կատարված ջարդերը, որոնք մեր էթնոսի համար համարվեց որպես նպաստող գործոն, որպեսզի համախմբվենք, համախմբվեցինք և մեր ոգին հաղթանակեց: Իզուր չէ, որ ամեն անգամ ասում ենք, որ Արցախյան գոյամարտում հաղթանակել է ոչ թե թնդանոթը, այլ մեր ոգին, որովհետև մեր ոգով պետք է ապացուցեինք, որ մենք այլևս ցեղասպանվող ազգ չենք»:
Ն.Մխիթարյանի խոսքով, ազգային արժեհամակարգում այդքան էլ հաճելի երևութ չէ, որ անընդհատ պետք է պահանջել, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, բայց իրողությունն այն է, որ Մեծ թուրանի գաղափարախոսությունը գործում է ու գործում է մինչ այսօր:
«Հայաստանը, ողջ հայությունը չի կարող հաշտվել ցեղասպանական այս քաղաքականության հետ, որովհետև Հայաստանի տարածքից մեծ գոյություն ունի Դեր Զորի անապատը, որտեղ անթաղ դիակների ոգիները դեռևս սավառնում են երկնքում ու մեզանից՝ ապրողներիցս, պահանջում են հատուցում»,-ասաց Նազիկ Մխիթարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ղուլյան. Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում
- Բաքվից փախստական. Սպիտակի երկրաշարժից հետո ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին, որ հայեր են զոհվել
- Մարինա Գրիգորյան. Բաքվում հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր հենց ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն
- Կկատարվի հոգեհանգիստ՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով
- ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ Բաքվի հայերի կոտորածների 30-րդ տարելիցի առթիվ
- Բաքվում հայության ջարդերի 30-րդ տարելիցն է
- Բաքվի ջարդերի հետ կապված չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար
- Լարիսա Ալավերդյանը՝ Բաքվի ջարդերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան