Զբոսաշրջիկները Հայաստանից ցնցումների մեջ պետք է վերադառնան իրենց երկիր. Ապրեսյան
«Հայաստան-Չինաստան վիզաների ազատականացումը իր հետ բերելու է նոր հնարավորություններ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նշենք, որ ՀՀ-ի և Չինաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ երկու երկրների միջև քաղաքացիների համար սահմանվել է առանց վիզայի մուտքի ռեժիմ։
Ապրեսյանի գնահատմամբ, վիզաների ազատականացման ռեժիմը դրական ազդեցություն կունենա թե տնտեսական, թե սոցիալ-մշակութային և թե քաղաքական առումով։
«Սա առաջին հերթին հարգանք է երկու երկրների քաղաքացիների նկատմամբ։ Սա վստահություն է, որը հնարավորություն կստեղծի զբոսաշրջային այցելությունների քանակի ավելացման, գործարար հարաբերությունների և ներդրումների համար։ Սա նպաստելու է երկու ժողովուրդների միջև միջմշակութային հարաբերությունների զարգացմանը։ Սա իր հետ բերելու է նաև մնացած բոլոր էֆեկտները և հնարավորությունները։ Առանց վիզայի մուտքի սահմանումը նշանակում է հատուկ վերաբերմունք էդ երկրի քաղաքացիների նկատմամբ»,- նշեց Ապրեսյանը։
Ապրեսյանն ասաց, որ նախատեսվում է աշխատանք տանել զբոսավարների վերապատրաստման ուղղությամբ. «Վաղուց նախաձեռնել ենք չինախոս զբոսավարների վերապատրաստեու գործընթաց։ Ֆեդերացիան արդեն սկսել է ոլորտում տարբեր մասնագիտությունների գծով դասընթացներ կազմակերպել։ Հայ զբոսավարները մեծ փորձ ունեն ոլորտում։ Աշխարհում զբոսավարների վերապատրաստման 2 միջազգային կրթական կենտրոններից մեկը Հայաստանն է՝ ի դեմս Հայ զբոսավարների գիլդիայի»։
Ապրեսյանը նշեց, որ որևէ չին զբոսաշրջիկ Հայաստանից հիասթափված չպետք է վերադառնա։ Նրա խոսքով, պետք է զբոսաշրջիներն իրենց սպասումները գերազանցած՝ ցնցումների մեջ պետք է վերադառնան իրենց երկիր։
«Հայաստանում պետք է պետական և մասնավոր խմբերի համատեղ աշխատանքով հասնեն նրան, որ ամբողջ աշխարհը պնդի՝ Հայաստանը ամենահյուրընկալ երկիրն է»,- նշեց Ապրեսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա