Միավորումից 1 տարի անց Վրաստանն առանձնացնում է կրթության և մշակույթի նախարարությունները
Վրաստանի կառավարությունը որոշել է մշակույթի նախարարությունն առանձնացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Այս մասին հունվարի 20-ին «Ինտերպրեսնյուզ» գործակալությանը հայտնել է կրթության, գիտության և մշակույթի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Նուկրի Կանտարիան։
«Արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն կրթության և մշակույթի նախարարությունների տարանջատման վերաբերյալ: Նախաձեռնությանը դեմ մարդկանց ես չեմ հանդիպել», - լրագրողներին ասել է ընտրված ներկայացուցիչը:
Կանտարիան ասել է, որ ինքը ի սկզբանե դեմ էր նախարարությունների միաձուլմանը, բայց միայնակ էր, երբ նման որոշում կայացվեց: Խորհրդարանականը նաև ավելացրել է, որ սպորտը նախատեսվում է թողնել նախարարության կազմում:
Ինչպես գրում է Regnum-ը, նախարարությունները միավորելու որոշումը կայացվել էր 2018թ․-ին՝ նախորդ վարչապետ Մամուկա Բախտաձեի ժամանակ: Բարեփոխումների ընթացքում ենթադրվում էր, որ նախարարների պորտֆելների կրճատումը կնպաստի բյուջեի խնայողություններին, բայց գործնականում դա չի ստացվել:
Ինչ վերաբերում է բյուջեին, ինչպես ասել է Քանթարիան, նախարարության մասնատումը խնդիր չի առաջացնի, քանի որ բյուջեն մշակույթի ոլորտի համար առանձին հոդվածով է հատկացվում՝ հայտնում է aliq.ge-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին