Անասնատերերը կրկին կառավարության առջև են՝ բողոքով
Մի քանի տասնյակ անասնատերեր, գյուղացիներ տարբեր մարզերից այսօր կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ: Նրանք կրկին նույն խնդրով բողոքի ակցիա էին իրականացրել հունվարի 17-ին, կառավարությունից ոչ մի արձագանք չստանալով՝ որոշել էին դադարեցնել ու շարունակել այսօր:
Նրանք պահանջում են, որ ամեն համայնքում լինի մեկ սպանդանոց, բողոքում են, որ սպանդանոցները հեռու են, ամեն անգամ չեն կարող իրենց անասուններին այդքան ճանապարհ տեղափոխել, գումար վճարել մորթ իրականացնելու համար:
Կառավարության մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքված:
Հիշեցնենք, որ այս պահին հանրապետության տարածքում գործող 22 սպանդանոց կա. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Եվս 20 սպանդանոց այս պահին կառուցման փուլում են, տեսչական մարմնից վստահեցնում են՝ շատերն այս ամսվա վերջ շահագործման կհանձնվեն: Եվս 26-ը նախագծման ու թույլտվությունների ստացման փուլում են:
Հարակից հրապարակումներ`
- Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի հետաձգման լիազորություն ՍԱՏՄ-ն չունի. Նարեկ Հայրապետյան
- Բողոքի ակցիա. Սպանդանոց չեն սարքել, մեզ սպանդանոցային մորթ են պարտադրում
- Սպանդանոցային պարտադիր մորթի առաջին օրը. «Ավելի վատ էի պատկերացնում»
- Վաղվանից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար