Բողոքող անասնատերերը փակել են Տիգրան Մեծ պողոտան
Կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնող անասնատերեր, գյուղացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան:
«Ո՞ւր է մեր ղեկավարը, այսքան մարդ իր համար ծափ է տվել, թող գա ասի հա, է թե, ոչ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, ում առաջարկով էլ փակեցին ճանապարհը:
Նրանք նշում են, որ Երևան ոչ մի կիլոգրամ միս չի մտնի:
Հրապարակը բազմամարդ են դարձրել ինչպես բողոքողները, այնպես էլ՝ ոստիկանները։
Հիշեցնենք, որ նրանք բողոքում են սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ: Նույն խնդրով բողոքի ակցիա էին իրականացրել հունվարի 17-ին, կառավարությունից ոչ մի արձագանք չստանալով՝ որոշել էին դադարեցնել ու շարունակել այսօր:
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ամեն համայնքում լինի մեկ սպանդանոց, բողոքում են, որ սպանդանոցները հեռու են, ամեն անգամ չեն կարող իրենց անասուններին այդքան ճանապարհ տեղափոխել, գումար վճարել մորթ իրականացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Անասնատերերը կրկին կառավարության առջև են՝ բողոքով
- Սպանդանոցների ծառայությունների գները հստակեցվել են
- «Սպանդանոցի պակասի հետևանքով ներմուծված միս ենք ուտելու»
- Բողոքի ակցիա. Սպանդանոց չեն սարքել, մեզ սպանդանոցային մորթ են պարտադրում
- Սպանդանոցային պարտադիր մորթի առաջին օրը. «Ավելի վատ էի պատկերացնում»