21-րդ դարի լավագույն ֆիլմերը
«Խենթ Մաքսը.Զայրույթի ճանապարհը» գլխավորել է 21-րդ դարի լավագույն ֆիլմերի ցանկը, որը կազմել են Empire ամսագրի փորձագետները:
ՌԻԱ Նովոստիի փոխանցամբ երկրորդ տեղը զբաղեցրել է ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի՝ «Մատանիների տիրակալը. Մատանիների եղբայրություն»: Իսկ ահա երրորդը՝ Քրիստոֆեր Նոլանի «Սև ասպետը»: Փորձագետները հատկապես ընդգծել են դերասան Հիթ Լեդջերի կողմից մարմնավորած Ջոկերի կերպարը՝ այն անվանելով «անսահման հետաքրքրաշարժ»:
Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցրել են «Սկիզբը» և «Լուսնի լույսը»: Վեցերորդ տեղում՝ Facebook «Սոցիալական ցանց»-ի մասին կենսագրականն է, իսկ յոթերորդում՝ «Վրիժառուները.Անվերջանալի պատերազմ» կինոնկարը:
Ութերորդ տեղում Ջորդան Փելի սոցիալական սարսափ «Հեռացիր»-ն է, որը, համաձայն վարկանիշը կազմող հեղինակների, դարձել է վերջին ժամանակների գլխավոր ժանրային սենսացիաներից մեկը:
Տասնյակը եզրափակել են Գիլերմո դել Տորոյի «Ֆավնայի լաբիրինթոսը» ֆանտաստիկ դրաման և Սոֆյա Կոպոլայի «Թարգմանության դժվարությունները» մելոդրաման:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա