Ազգային ժողովում մեկնարկել է այս տարվա առաջին նիստը
Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:
Օրակարգում ընդգրկվել է 43 հարց, որոնցից 17-ը կքննարկվեն երկրորդ ընթերցմամբ:
Մասնավորապես, օրակարգում ընդգրված են հետևյալ հարցերը.
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ այլ հարցեր, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին, և մի խումբ այլ օրենքների նախագծերն ու օրենքների նախագծերի փաթեթները: