Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է արհեստավարժ դատական համակարգը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, նախագահը շնորհավորել է դատական համակարգի աշխատակիցներին ու վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ և պետական պարգևներ ու կոչումների վկայականներ հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:
Արցախի նախագահ Սահակյանը նշել է, որ ժողովրդավարական պետության կայացման, իշխանության թևերի միջև հավասարակշռվածության ապահովման համար չափազանց կարևոր է օրենքի տառին և ոգուն համահունչ, լիարժեք գործող, արհեստավարժ դատական համակարգը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան