Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջատարը փոխվել է
Ֆրանսիական LVMH (Moet Hennessy — Louis Vuitton) ընկերության ղեկավար Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում զբաղեցրել է Amazon –ի հիմանադիր Ջոզեֆ Բեզոսի տեղը՝ առաջին հորիզոնականը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Forbes-ը:
Բացատրվում է, որ Առնոյի հաջողությունը պայմանավորված է իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերի 0,7 տոկոս թանկացմամբ, ինչը նրան բերել է 1,9 միլիարդ դոլար: Ընդհակառակը՝ Amazon-ի բաժնետոմսերն էժանացել են 0,7 տոկոսով: Արդյունքում՝ Բեզոսը կորցրել է 760 միլիոն դոլար:
Այժմ Առնոյի կարողությունը գնահատվում է 117 միլիարդ դոլար, Բեզոսինը՝ 115,6 միլիարդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին