Իրանը ինքնուրույն կուսումնասիրի ուկրաինական «Բոինգի» սև արկղը
Իրանի քաղավիացիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Հասան Ռեզաիֆարը հայտարարել է, որ ներկա պահին Թեհրանի մոտ խոցված ուկրաինական ավիաընկերության «Բոինգի» սև արկղը ուսումնասիրում են իրանցի փորձագետները։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այսպիսով նա հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ սև արկղերը ուսումնասիրվում են Ուկրաինայում։
Նա ասել է, որ սև արկղերն ուսումնասիրում են իրենք, հակառակ պարագայում կարող են ընտրել Ուկրաինան ու Ֆրանսիան, սակայն առայժմ նման որոշում չի կայացվել։ Ավելի վաղ լուրեր էին հայտնվել, որ Իրանը սև արկղերը կփոխանցի Ուկրաինային և արդեն Կիևում դրանք կուսումնասիրի փորձագետների միջազգային թիմը, որում կլինեն Ֆրանսիայի, Կանադայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է ուկրաինական Boeing 737Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որում 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ կային։ Նրանք բոլորը զոհվել են։ Զոհվածներից 82-ը իրանցիներ են, 63-ը կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 բրիտանացի։ Վթարից օրեր անց Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությամբ հանդես եկավ, համաձայն որի Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը պատահաբար է խոցվել՝ մարդկային սխալի հետևանքով։
Հարակից հրապարակումներ`
- Կանադան միացել է Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման հետաքննությանը
- Կիևը 8,3 հազար դոլար է հատկացրել Թեհրանում ինքնաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին
- Իրանի նախագահը հրապարակավ ներողություն է խնդրում` ինքնաթիռի խոցումն անմիջապես չխոստովանելու համար
- Հասան Ռոհանի. Թեհրանում ինքնաթիռի խոցումն «աններելի սխալ է»
- Թեհրանում դադարեցվել են ուկրաինական ինքնաթիռի խոցման դեմ բողոքի ակցիաները
- Իրանական ՀՕՊ համակարգերը ուկրաինական ինքնաթիռը ճանաչել են որպես «Քրուզ» տեսակի հրթիռ
- Թեհրանում վթարված ինքնաթիռի սև արկղը կուղարկվի Ֆրանսիա ՝ ապակոդավորման
- Իրանը ցավում է, որ խոցել է ուկրաինական ինքնաթիռը. Ռոհանի
- Թեհրանում վթարի ենթարկված ինքնաթիռը մեկ օր առաջ եղել է Երևանում
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները
- Հրապարակվել է Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ազգությունները
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի պատճառով Զելենսկին ընդհատել է այցը Օման