Ծաղկաձորը ԱՊՀ լեռնադահուկային լավագույն հանգստավայրերի տասնյակում է
Տուրիստական ТурСтат կայքը, Ձյան համաշխարհային օրվա՝ հունվարի 19-ի առիթով, ներկայացրել է ռուս զբոսաշրջիկների համար այս ձմեռ հանգստանալու և ճանապարհորդելու ԱՊՀ լեռնադահուկային ամենահայտնի հանգստավայերերի վարկանշային ցուցակը: Դահուկներով սահելու և սնոուբորդի համար ԱՊՀ տարածքում լավագույն հանգստավայրերը գտնում են Հայաստանում, Ղազասխտանում, Բելառուսում, Ադրբեջանում և Ղրղսզտանում: Հայաստանի Ծաղկաձոր հանսգտավայրն ընդգրկված է լավագույն տասնյակում: Վարկանշային ցուցակում նաև Ջերմուկն է ընդգրկված:
Վարկանշային ցուցակը կազմել են ԱՊՀ ձմեռային հանգստավայրերում տուրերի և հանգիստն անցկացնելու առաջարկների արդյունքների վերլուծությամբ:
Ձյան համաշխարհային օրը (World Snow Day) նշվում է որպես Ձմեռային սպորտաձևերի օր հունվարի նախավերջին կիրակի օրը Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) նախաձեռնությամբ 2012-ի ձմեռվանից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան