Ջանջուղազյան. Անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր բյուջեում նախատեսել գազի սակագնի փոփոխությունը
«Բյուջետային գործընթացն այնպիսին է, որ դեռեւս նախորդ տարվա օգոստոսին բյուջեի նախագիծը պատրաստ էր և հետեւաբար, անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր նախատեսել գազի սակագնի փոփոխությունը»,-այսօր « Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկումն սկսելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով գարնանից գազի սակագնի հնարավոր փոփոխությանը: Այս մասին գրում է Նյուզ.ամ-ը։
«Բայց հարցի մյուս կողմն էլ կա. գիտեք, որ բյուջետային գործընթացը բավարար չափով ճկունություն է տալիս կառավարությանը՝ անհրաժեշտության դեպում, եթե հանկարծ տարվա ընթացքում կարիք լինի որեւէ արտաքին ազդակի ազդեցությունը մեղմելու: Կառավարությունը ունի բավարար չափով գործիքներ եւ վերջին գործիքը ԱԺ-ում օրենքի փոփոխություն առաջարկելն է: Դրա անհրաժեշտությունը համենայնդեպս հիմա չի կանխատեսվում»,-ասել է նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարար. Եթե գազի էական թանկացում լինի, հետևանքներն անխուսափելի կլինեն վերջնական սպառողի համար
- Գարեգին Բաղրամյան. Գազպրոմ Արմենիան առաջարկում է գազի գինը բարձրացնել 30 դոլարով
- «Տվյալ պահին գազի գնի բարձրացման մասին տեղեկություն չկա»
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի