Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն
Իր հաշվին հերթական հաղթանակն է գրանցել Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /: Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարում գյումրեցի վարպետը տարել է չորս անընդմեջ հաղթանակ և կանգնել պատվո պատվանդանի` իր համար սովորական դարձած առաջին աստիճանին: Արթուրը եզրափակիչում գետնել է Ադրբեջանի ներկայացուցչին:
ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ երկրորդ տեղը գրավել է Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ / և Կարապետ Չալյանը / 77 կգ /: Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /, Սլավիկ Գալստյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը /72 կգ/ և Ռուբեն Ղարիբյանը /82 կգ/ բավարարվել են երրորդ տեղով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան