Արքայազն Հարրին «շատ է տխրել»
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին շատ է տխրել, որ վայր է դնում իր թագավորական պարտականությունները: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, կիրակի նա ելույթ է ունեցել Sentebale բարեգործական հիմնադրամի երեկույթին, որի ժամանակ էլ ասել է այդ մասին:
Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք աջակցում են իրեն և իր կնոջը՝ Մեգան Մարքլին, հայտնել է, որ այդ որոշումը կայացրել է շատ դժվար, դրան նախորդել են մի քանի ամսվա բանակցությունները:
«Բրիտանիան իմ տունն է ու տեղը, որը ես սիրում եմ: Դա երբեք չի փոխվի: Ես շատ տխուր եմ, որ դրան է հասել»,- ընդգծել է արքայազն Հարրին:
Նրա խոսքով, նա և իր կինը հույս են ունեցել շարունակել ծառայել թագավորին, Համագործակցության և ռազմական ասոցիացիաներին, բայց դա անհնար է առանց պետական ֆինանսավորման:
Արքայազն Հարրին և նրա կինը թագավորական ընտանիքի հետ համաձայնության են եկել, որ այլևս չեն կատարի թագավորական պարտականություններ և զրկվում են «թագավորական մեծություն» կոչումից: Ամուսինները վերադարձնելու են 2,4 միլիոն ֆունտ ստերլինգը, որը ծախսվել են նրանց տան վերանորգման համար, և հրաժարվել են պետական ֆինանսավորումից: Այդ կարգերը կսկսեն գործել արդեն գարնանից:
Հարակից հրապարակումներ`
- Մեգանի հայր․ Նրանք արժեզրկում են բրիտանական միապետության ինստիտուտը
- Մեգան Մարքլը հանրությանն է ներկայացել
- Մեգան Մարքլը չի մասնակցել Եղիսաբեթ Երկրորդի հետ բանակցություններին
- Եղիսաբեթ 2-րդ թագուհին «ամբողջությամբ սատարում» է Հարրիին և Մեգանին
- Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի մոմե արձանները հեռացվել են Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանից
- Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել Disney-ի հետ
- Մեգան Մարքլը լքել է Մեծ Բրիտանիան
- Բրիտանական թագավորական ընտանիքը վիրավորված ու հիասթափված է Հարրիի և Մեգանի հայտարարությունից
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվում են թագավորական պարտականություններից
- Մեգան Մարքլը դիմել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան