Թբիլիսիում սկսում են փորձնական գործարկել 18-մետրանոց ավտոբուս
«Հաջորդ շաբաթ Թբիլիսիում, մեկ ամսվա ընթացքում, 18 մետրանոց ավտոբուսը փորձարկման ռեժիմով կգործարկվի»,-ասել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Մայա Բիտաձեն Վրաստանի «Առաջին ալիք»-ին:
Ըստ Բիտաձեի, ավտոբուսը կերթևեկի մայրաքաղաքի տասը գլխավոր պողոտաներով, սակայն չի սպասարկի ուղևորներին:
Ինչպես նշել է փոխքաղաքապետը, փորձարկման ռեժիմի նպատակը ենթակառուցվածքային թերությունների հայտնաբերումն ու վերացումն է, որից հետո քաղաքապետարանը գնելու է 179 միավոր 18 մետր երկարությամբ ավտոբուս՝ Թբիլիսիի 10 հիմնական պողոտաների համար:
Մայա Բիտաձեն նշել է, ավտոբուսները նախատեսված են 150 ուղևորի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում