Էլիբեգովա. Չունենք որևէ երաշխիք, որ Ադրբեջանը փորձ չի անի կրկնել Բաքվի ջարդերը
«Փաստացի Ադրբեջանը մնաց անպատիժ Բաքվի հայերի ջարդերի կազմակերպման և իրակագործման համար: Դա նշանակում է, որ մենք չունենք որևէ երաշխիք, որ փորձ չեն անի կրկնել նորից»,-«Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական և տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկմանն ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Քննարկմանը ներկա է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով, Ա. Էլիբեգովայի խոսքով՝ մասնակցել է գերիների փոխանակման գործընթացին, կարողացել է ամենաթեժ իրավիճակում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ինչ որ կերպ բանակցել, խոսել մարդկանց կյանքերը փրկելու համար, հետաքրքրվեց, թե արդյո՞ք հնարավոր է այդ կոմունիկացիան այսօր:
«Այո, համագործակցել եմ, հանդիպումներ ենք ունեցել, ընդ որում՝ պատերազմի ժամանակ ամենատաժանակիր օրերին: Այդ ժամանակ հանդիպումների մթնոլորտը բոլորովին այլ էր. մենք մեծացել ենք նույն մուլտֆիլմերով, նույն գրականությամբ, նույն համալսարաններ ենք ավարտել, պատկանում ենք այն սերնդին, որոնք չունեին միջանձնյա կոմունիկացիայի որևէ խնդիր: Այդ առումով հենց հումանիտար ոլորտում այդ հանդիպումներն աննախադեպ արդյունավետ էին»,- ասաց նա:
Լ.Ալավերդյանը նշեց, որ տարին 5-6 անգամ հանդիպումները բերել են զարմանալի արդյունքների: Նա ասաց, որ Ադրբեջանից որևէ մեկը, մարդասիրական աշխատանքի մեջ ամենախելացին, ամենամեծ լուման ունեցողը երբևէ չի արտահայտել այլ միտք Արցախի հարցում, քան այն, ինչ արտահայտվել է իշխանության կողմից. «Ավելին՝ հայկական կողմն ավելի ազատամիտ է, հայերը ներկայացում են իրենց տեսակետները շատ ավելի ազատ, անկաշկանդ»:
Ինչ վերաբերում է կոնկրետ այսօր այդ շփումները հնարավոր լինելուն, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Այս առումով չեմ կարծում, որ այսօր թե այդ մթնոլորտը, թե միջանձյա հարաբերությունների մակարդակը մենք ունենք: Ես ողջունելով բոլոր հանդիպումները՝ երբևէ չեմ ասել, որ հանդիպումները պետք չեն»:
Նա կարևորեց, որ նման հանդիպումներից առաջ կամ հետո հստակեցնեն, թե որն է իրենց դերակատարությունը. «Չեմ կարծում, որ անկեղծ են լինում Ադրբեջանի ներկայացուցիչները: Կցանկանայի, որ Հայաստանի ներկայացուցիչներն ազնիվ լինեին:Վերջին անգամ, որ գնացել էին լրագրողները, քննարկումներից մեկի ժամանակ ապշել էի, մասնակիցներից մեկն ասել է, որ ինքը չի նկատել ատելություն, բայց նկատել է թշնամություն:
Ես այստեղ տեսնում եմ, որ անկեղծ չեն: Ամեն մեկը պետք է զգա պատասխանատվություն, եթե նա զբաղվում է հասարակությանը մոլորության մեջ գցելու գործով:
Մենք պետք է սթափ լինենք, հստակ հասկանանք, թե ինչ կարող են տալ այդպիսի շփումները, ինչ պետք չէ դրանցից ակնկալել, ինչքան է կարևոր ազնիվ լինել իրար հետ»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի
- Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի
- Մարինա Գրիգորյան. Ո՞վ է Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը
- Ալյոշա Գաբրիելյան. Չմտածենք այն տարածքները հանձնելու մասին, որոնք այսօր մերն են
- Արցախի խորհրդարանի պատգամավոր. Հաճախ են հարցնում՝ ո՞րն էր Արցախյան պատերազմի և հաղթանակի ֆենոմենը
- Ղուլյան. Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում
- Բաքվից փախստական. Սպիտակի երկրաշարժից հետո ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին, որ հայեր են զոհվել
- Մարինա Գրիգորյան. Բաքվում հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր հենց ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն
- ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ Բաքվի հայերի կոտորածների 30-րդ տարելիցի առթիվ
- Բաքվում հայության ջարդերի 30-րդ տարելիցն է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը