Անասնաբույծները պայմանավորվեցին՝ վաղը մարզերում ճանապարհներ են փակելու
Տարբեր մարզերից Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին որևէ մեկը չընդունեց, չհանդիպեց:
«Հենց այս պահին Ամասիա-Աշոցք ճանապարհը փակ է»,-Շիրակի մարզի անասնաբույծների հետ խոսելուց հետո հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով, պատրաստվում են ճանապարհ փակել նաև Արմավիրի մարզում։
Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքի մասնակիցները հայտարարեցին, վաղը առավոտյան ժամը 8-ից սկսած մինչև ժամը 10-ը ճանապարհներ են փակելու իրենց մարզերում։
Հարակից հրապարակումներ`
- Անասնաբույծ. «Կառավարությունից ոչ մեկ չի իջնում՝ մեզ հետ խոսի, մենակ ոստիկան են բերում մեր դեմ»
- Բողոքող անասնատերերը փակել են Տիգրան Մեծ պողոտան
- Անասնատերերը կրկին կառավարության առջև են՝ բողոքով
- Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի հետաձգման լիազորություն ՍԱՏՄ-ն չունի. Նարեկ Հայրապետյան
- Սպանդանոցների ծառայությունների գները հստակեցվել են
- «Սպանդանոցի պակասի հետևանքով ներմուծված միս ենք ուտելու»
- Բողոքի ակցիա. Սպանդանոց չեն սարքել, մեզ սպանդանոցային մորթ են պարտադրում