Աշխարհի միլիարդատերերն ավելի շատ հարստություն ունեն, քան 4,6 միլիարդ մարդ
Աշխարհի միլիարդատերերն ավելի շատ հարստություն ունեն, քան 4,6 միլիարդ մարդ, իսկ աշխարհի ամենահարուստ 1 տոկոսն՝ ավելի հարուստ է, քան 6,9 միլիարդ մարդ: Այս մասին գրում է euronews-ը։
Սրանք գլոբալ անհավասարության մասին վերջին թվերն են, որը հրապարակվել է այսօր հրապարակված զեկույցում՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք համաշխարհային էլիտաների տարեկան ժողովի նախօրյակին:
«Օքսֆամ» միջազգային կազմակերպության զեկույցում ասվում է, որ վերջին տասնամյակում միլիարդատերերի թիվը կրկնապատկվել է:
«Անհավասարությունը ոչ մեկի ճակատագիրը չէ: Այն սոցիալական և հարկաբյուջետային քաղաքականության արդյունք է, որը նվազեցնում է մեծահարուստների մասնակցությունը (հարկերի միջոցով) և թուլացնում է հանրային ծառայությունների ֆինանսավորումը»,-ասում է Օքսֆամի Ֆրանսիայի ներկայացուցիչ Պոլի Լեկլերը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է