Հայկ Խանումյան. Բացառում եմ որևէ համագործակցություն Արայիկ Հարությունյանի հետ
Ստեփանակերտում կայացած Ազգային վերածնունդ կուսակցության 6֊րդ համագումարը որոշել է 2020թ. նախագահական ընտրություններին Արցախի նախագահի թեկնածու առաջադրել Հայկ Ռուբենի Խանումյանին։
Կուսակցության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, Խանումյանը ծրագրային ելույթ է ունեցել` շեշտը դնելով կոռուպցիայի հաղթահարման, ապակենտրոնացման և համայնքների եկամուտների ավելացման, նոր ենթակառուցվածքների ստեղծման, պետական աջակցությամբ բնակֆոնդի կառուցման, առողջապահության համապարփակ համակարգի կայացման, կրթության ոլորտի կառուցվածքային փոփոխությունների, ուժային ամենաթողության բացառման և արդարադատության ոլորտի բարելավման վրա:
Խանումյանը բացառել է որևէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած, իշխանությունը և բիզնեսը միաձուլած քաղաքական ուժերի և գործիչների հետ, մասնավորապես բացառել է որևէ նախընտրական կամ հետընտրական համագործակցություն «Ազատ հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև նրանց կոալիցիոն գործընկերների հետ:
Անդրադառնալով Թևան Պողոսյանի կոչին, Խանումյանն ասել է՝ միասնականության ծեսերի ու ծիսակատարությունների մասնակցելու մտադրություն չունեն, գործելու են օրինական դաշտում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին