Անասնաբույծ. «Կառավարությունից ոչ մեկ չի իջնում՝ մեզ հետ խոսի, մենակ ոստիկան են բերում մեր դեմ»
«Սպանդանոցներում անասունների պարտադիր մորթն ավելացնում է գյուղացու ծասերը, անասնապահությամբ զբաղվելն այլևս օգուտ չապահովող գործ է։ Կառավարության շենքի դիմաց այսօր էլ իրենց խնդիրներն ու դժգոհությունները ներկայացնում են անասնապահները, որոնք Երևան են եկել տարբեր մարզերից։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ներկայացնելու իրենց դժգոհությունները, նաև խնդրի լուծման առաջարկներ ունեն։
«Գյուղացու կողքը պետք է կանգնեն, նրան աջակցեն, ոչ թե կոտրեն։ Գյուղացին սնունդ է մատակարարում ամբողջ երկրին, զորքին, էգուց ճանապարհները որ շրջափակեցին, դո՞ւ սնունդ կունենա՞ս»,-ասաց նրանցից մեկը։
Գյուղացիներն առաջարկում են անասնաբուժական քննության ենթարկել ներկրված միսը։
«Հինգ օր է՝ ես զանգում եմ սպանդանոց, ասում եմ՝ միս ունեմ, եկեք տարեք։ Ոչ մեկ մեքենա չունի, ասում է՝ բերեք, հասցրեք, մորթենք։ Մեկ շաբաթ է՝ մորթ չենք արել»,-ասում են նրանք՝ հիշեցնելով, որ վարկ ունեն վճարելու, հիվանդ ունեն, դեղ պետք է գնեն, հազար ու մի այլ կարիքներ։
Անասնատերերը դժգոհ են, որ իրենց դիմաց մեծ թվով ոստիկաններ են բերել։
«Պետք է իրենք իջնեին, մեզ հետ խոսեին։ Բոլորս այստեղ աշխատող, քրտինք թափող տղերք ենք։ Մարդիկ կոպեկներ են աշխատում, որ իրենց երեխեքին պահեն։ Քանի ժամ է, ոչ մեկ կառավարությունից չի իջնում, որ մեզ հետ խոսի։ Մենակ ավտոբուսներով, տաքսիներով ոստիկան են բերում։ Բայց սրանք հզոր ու անվնաս տղերք են, ոստիկաններն էլ մեր ընկերներն են, հարազատներն են, ուրիշ մարդիկ չեն»,-նշում են նրանք։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքող անասնատերերը փակել են Տիգրան Մեծ պողոտան
- Անասնատերերը կրկին կառավարության առջև են՝ բողոքով
- Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի հետաձգման լիազորություն ՍԱՏՄ-ն չունի. Նարեկ Հայրապետյան
- Անասնաբույծները կառավարության շենքի դիմաց կհավաքվեն նաև երկուշաբթի, կպահանջեն իրենց ժամանակ տալ
- Սպանդանոցների ծառայությունների գները հստակեցվել են
- «Սպանդանոցի պակասի հետևանքով ներմուծված միս ենք ուտելու»
- Բողոքի ակցիա. Սպանդանոց չեն սարքել, մեզ սպանդանոցային մորթ են պարտադրում
- Սպանդանոցային պարտադիր մորթի առաջին օրը. «Ավելի վատ էի պատկերացնում»
- Սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի առկայությունը պարտադիր է