2019թ. Անկարայում արտահանման ամենամեծ ցուցանիշը գրանցվել է պաշտպանական արդյունաբերությունում
Թուրքիայի արտահանողների միությունը տվյալներ է հրապարակել 2019թ. մայրաքաղաք Անկարայի արտահանման ծավալների մասին:
Ըստ այդ տվյալների` Անկարայի արտանման ծավալներում ամենամեծ տեսակարար կշիռ ունի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերությունը՝ 1 մլրդ 654.000 դոլար, որը գրանցել է արտադրանքի ծավալների ամենամեծ աճի տեմպը 2018թ.-ի համեմատ՝ 38.92%: Իսկ ամենաքիչ տեսակարար կշիռը բաժին է ընկել նավաշինության ոլորտին, որի արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ` նվազել են 59.73%-ով:
Ընդհանուր առմամբ` 2019թ. Անկարայում արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 602 մլն 36.000 դոլարով (7.8%)` հասնելով 8 մլրդ 303 մլն 473.000 դոլարի:
Անկարայում մեքենաշինության, քիմիական նյութերի և արտադրանքների, պահեստամասերի ոլորտներից յուրքանչյուրում արտահանման ծավալները անցել են 1 մլրդ դոլարը:
45.39%-ով նվազել են պտուղ-բանջարեղենի, իսկ 35%-ով տեքստիլ ու թեթև արդյունաբերության արտահանման ծավալները: