Ավստրալիա. Հրդեհներ, հեղեղներ և փոշու փոթորիկ
Ավստրալիայի մայրաքաղաքում գոլֆի գնդակի չափսի կարկուտ է տեղացել, ծայրամասերում ավելի քան հազար տուն առանց էլեկտրականության է մնացել: Եվրանյուզի հաղորդմամբ, հորդառատ անձրևները, ջերմաստիճանի նվազումը որոշ չափով թեթևացրել են հրշեջների աշխատանքը: Նրանք շարունակում են պայքարել աննախադեպ մասշտաբի անտառային հրդեհների դեմ, որոնք մոլեգնում են Նոր Հարավային Ուելս նահանգում:
Հրշեջերը շտապում են օգտվել իրենց համար եղանակային բարենպաստ պայմաններից: Նախօրեին մի շարք շրջաններում հրշեջները կարողացել են կրակը վերցնել իրենց հսկողության տակ, Նոր Հարավային Ուելսում հայտարարված արտակարգ դրությունը հանվել է: Բայց և այնպես, նահանգում դեռևս հրդեհի 70 օջախ կա: Օդերևութաբանները զգուշացնում են, որ այս շաբաթվա կեսերին կրկին կվերադառնա շոգ եղանակը:
Հորդառատ անձրևներն իրենց հերթին բերել են այլ խնդիր. հեղեղների պատճառով Սիդնեյում գրասենյակները լցվել են ջրով: Ավստրալիայի մի քանի քաղաքում ուժեղ քամուց ավազի ու փոշու միախառնված զանգվածը մեծ բարձրության է հասել:
Հարակից հրապարակումներ`
- Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են
- Կրակի մեջ գտնվող Ավստրալիայում անձրև է գալիս
- Հրդեհներից վերականգնվելու համար Ավստրալիային պետք է առնվազն մեկ դար
- Ավստրալիայում շարունակվում է պայքարը հրդեհների դեմ
- Ուղղաթիռից գազար ու կարտոֆիլ են բաց թողել Ավստրալիայի հրդեհից տուժած կենդանիների համար
- Ավստրալիայի իշխանությունները 35 միլիոն դոլար կհատկացնեն անտառային հրդեհներից հետո բնության վերականգնման համար
- Ավստրալիա.Հրդեհները չեն դադարում
- Ավստրալիա. Կենդանիները կրակի մեջ
- Ավստրալիայի ժողովրդին լիակատար համերաշխություն եմ հայտնում. Մնացականյան
- Ավստրալիայի հրդեհները՝ հայ նկարչուհու մարմնին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան