Արա Ղազարյան. Վաղ թե ուշ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպելու են միջազգային ատյանում
«ՄԻԵԴ-ում կամ այլ ատյաններում, եթե որոշեն Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպեն իրար հետ, իսկ վաղ թե ուշ նման բան անպայման լինելու է՝ միջպետական գանգատ, ամենայն հավանականությամբ, դրա պլատֆորմը լինելու է ռասիզմը, Հայաստանն՝ ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանն՝ ընդդեմ Հայաստանի»,- Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական և տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկմանն ասաց մարդու իրավունքների հարցերով փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը:
Նա նշեց, որ նման գործերով ոչ միայն դատարանները հիմնվում են կոնկրետ, ուղղակի ապացույցի, այլ՝ անուղղակի ապացույցների վրա, այլ կերպ ասած՝ կոնտեքստի վրա. «Շատ հաճախ ապացույցը բխում է կոնտեքստից, որովետև ոչ մի պետություն, կառավարություն ապացույցը չի հանում ու դնում սեղանին՝ այ, մենք Սարիբեկյանին սպանեցինք բանտում, որովհետև նա հայ էր: Միջազգային ատյանները դա հասկանում են, և հաճախ ինչպես իրենք են ասում, ապացույցը կարող է լինել մտահանգումը, մտահանգումն էլ բխեցնում են փաստերի առատությունից»:
Հարցին, թե արդյո՞ք նրանք, ովքեր իրենց տունը կորցել են Սումգայիթում կամ Բաքվում 30 տարի առաջ, դիմելով միջազգային դատարան, կարող են հաջողության հասնել, փորձագետն ասաց. «Գրեթե ոչ, բացթողնված հնարավորություն է, դիմում պետք է ներկայացվեր 2002-2006 թվականներին՝ կոնվենցիայի վավերացումից 4-5 տարվա ընթացքում»:
Ա. Ղազարյանի խոսքով, եթե հիմա արվի, ամենայն հավանականությամբ, կմերժվի, բայց կարելի է փորձել, որովհետև մարդիկ շատ երկար են սպասել:
«2020 թվականին ասել, որ ինչ-որ իրավական մեխանիզմի էինք սպասում, որ հարցը կլուծվի, չստացվեց ու որոշեցիքն դիմել ՄԻԵԴ, կասեն չափազանց շատ եք սպասել, այսինքն որոշակի արկածախնդրություն կա, կմերժվի»,- ասաց Մարդու իրավունքների հարցերով փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
- Էլիբեգովա. Չունենք որևէ երաշխիք, որ Ադրբեջանը փորձ չի անի կրկնել Բաքվի ջարդերը
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի
- Մարինա Գրիգորյան. Ո՞վ է Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը
- Ալյոշա Գաբրիելյան. Չմտածենք այն տարածքները հանձնելու մասին, որոնք այսօր մերն են
- Արցախի խորհրդարանի պատգամավոր. Հաճախ են հարցնում՝ ո՞րն էր Արցախյան պատերազմի և հաղթանակի ֆենոմենը
- Ղուլյան. Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում
- Բաքվից փախստական. Սպիտակի երկրաշարժից հետո ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին, որ հայեր են զոհվել
- Մարինա Գրիգորյան. Բաքվում հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր հենց ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն
- Բաքվում հայության ջարդերի 30-րդ տարելիցն է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան