Լևոն Քոչարյան. Թավադյանի դեմ այս գործողություններով փորձ է արվում ճնշել մամուլը
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով ակցիային միացել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նա տեղեկացրեց, Թավադյանն իրենց ընտանիքի ընկերն է, հարազատ մարդ։
«Ես կարծում եմ, որ Արմեն Թավադյանի դեմ իրականացվող քայլերն ավելի շատ ուղղված են մամուլի ազատության դեմ։ Իշխանության տարբեր արձագանքներից հասկանում ենք, որ թիրախավորվում են տարբեր լրատվամիջոցներ, հեռուստաընկերություններ։ Թավադյանի դեմ այս գործողություններով երևի թե փորձ է կատարվում ճնշել ու կաշկանդել մամուլը»,-ասաց նա։
Քոչարյանի խոսքով, այս պահին գործով նիստը վարող դատավորը շատ լավ հասկանում է, թե իրենից ինչ են պահանջում։
«Եթե չեմ սխալվում այս դատավորը, մեզ հետ կապված գործերով կայացրել է այն որոշումները, ինչ իրենցից ակնկալել է դատախազությունը։ Այնպես որ անկեղծ ասած, նրանից ակնկալիք չունեմ»,-կարծիք հայտնեց Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Պայքարում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, օրինականության, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու» գրություններով ցուցապաստառներ։
Նրանք պահանջում են «Ազատություն Արմեն Թավադյանին»։ Նրանք հույս հայտնեցին, որ դատավոր Մնացական Հարությունյանն այսօր հեռախոսազանգերի չի պատասխանել ու կկայացնի արդար որոշում։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանի դիմաց պահանջում են ազատ արձակել Արմեն Թավադյանին
- Փաստաբան. Ի սկզբանե, Արմեն Թավադյանի գործով որևէ հեռանկար չենք տեսել
- Փաստաբան. Թավադյանից առգրավված գումարները ներդրվում են հեռուստաընկերության ֆինանսավորմանը
- Հովհաննես Խուդոյան. Դատախազությունը մերժել է Թավադյանին ազատ արձակելու միջնորդությունը
- Արմեն Թավադյանի աջակիցները դատախազությունից պահանջում են ազատ արձակել նրան
- Արմեն Թավադյանը ուղերձով է դիմել կալանավայրից
- Դատախազությանը հանձնվեց ԶԼՄ ներկայացուցիչների երաշխավորությունը Արմեն Թավադյանին կալանքից ազատելու վերաբերյալ (լրացված)
- «5-րդ ալիք». Արմեն Թավադյանի ապօրինի կալանավորումը համարում ենք լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելու փորձ
- «Հրապարակ». Արմեն Թավադյանը հնարավորություն չի ունենա իր ընտանիքի հետ Նոր տարին նշելու
- Հովհաննես Խուդոյան. Թավադյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը իրավաբանության հետ կապ չունի
- Հովհաննես Խուդոյան. Բողոքարկել ենք Թավադյանին ձերբակալելու որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան