Տնտեսություն 13:10 20/01/2020 Հայաստան

Եթե անձը 3 տարի անընդմեջ չի բնակվել ՀՀ-ում, կհամարվի հաշվառումից դուրս եկած

««Մաքսային կարգավորման մասին» գործող օրենքը հանգեցնում է որոշակի խնդիրների»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Հայաստան վերադարձող քաղաքացիների իրերը մաքսատուրքից և հարկերից ազատելու մասին նախագծին։

Գաբրիելյանի խոսքով, գործող օրենքը սահմանում է որոշակի արտոնություններ ՀՀ մշտական բնակության վերադարձողների համար։ Սակայն դեռևս կան որոշակի խնդիրներ, ուստի առաջարկվում են նոր կարգավորումներ։

«Այս պահին գործող կարգավորման համաձայն՝ եթե մարդը 5 տարի բացակայել է ՀՀ-ից, նա ստանում է որոշակի արտոնություններ Հայաստան մշտական բնակության գալու ցանկության դեպքում։ Բայց էստեղ կա մի շատ կարևոր նրբություն՝ գործող կարգավորման համաձայն անձը փաստացի պետք  է նախ հաշվառված չլինի էստեղ և ԵԱՏՄ օրենսդրության համաձայն՝ էդ դեպքում միայն կհամարվեր, որ անձը մշտապես այստեղ չի բնակվում։ Եվ միայն այդ դեպքում նա կկարողանար վերադառնալ Հայաստան՝ մշտական բնակության»,- նշեց Գաբրիելյանը։

Պատգամավորը հստակեցրեց. այժմ առաջարկվում է  5 տարվա սահմանաչափը նվազեցնել՝ դարձնելով 3 տարի. «Բացի այդ, մեր շատ հայրենակիցներ, ովքեր տարիներ առաջ արտագաղթել են, շարունակում են մնալ ՀՀ քաղաքացիներ, ունեն իրենց սեփականությունը և գույքը։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ այդ մարդիկ համարվում են ՀՀ-ում ապրող։ Հիմա մենք նշում ենք, որ, ըստ էության, եթե անձը 3 տարի անընդմեջ (յուրաքանչյուր տարվա ընթացքում 184 օր և ավելի)  չի բնակվել ՀՀ-ում, կհամարվի հաշվառումից դուրս եկած, և կօգտվի նշված արտոնություններից։ Խոսքը մարդու անձնական գույքի, ինչպես նաև իր անունով մեկ մեքենայի՝ առանց հարկի և մաքսատուրքի Հայաստան բերելու մասին է»։

Կարևոր է իմանալ, որ Հայաստան ներկրվող մեքենան պետք է երկրի մշտական բնակության վերադարձողի անունով գրանցված լինի՝ վերադառնալուց առնվազն 6 ամիս առաջ։ Այս պահանջը մտնում է ԵԱՏՄ օրենսդրության պահանջների մեջ։

Գաբրիելյանը նշեց՝ կա նաև մեկ այլ փոփոխություն, որը սահմանվում է նաև հաշվառում ունեցող քաղաքացիների համար. եթե քաղաքացիները 1 տարի բացակայել են երկրից և ցանկություն ունեն վերադառնալու, իրենց համար մինչև 5000 եվրո արտոնյալ սահմանաչափ կգործի, սակայն տրանսպորտային միջոցը առանց մաքսատուրքի ՀՀ  բերելու հնարավորություն չի լինի։

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը նշեց, որ արտոնությունից յուրաքանչյուր քաղաքացի կարող է օգտվել ընդամենը 1 անգամ.

«Այն, որ քաղաքացին ամբողջությամբ մաքսատուրքից ազատվում է, և մեկ տրանսպորտային միջոց կարող է իր հետ բերել Հայաստան, գործելու է մեկ անգամ։ Իսկ 5000 եվրոյի արտոնությունը գործելու է անկախ նրանից՝ եկողը ՀՀ քաղաքացի է, թե ոչ։ Եթե 1 տարի երկրից բացակայել ես, ապա վերադառնում ես Հայաստան, մինչև 5000 եվրո արժողությամբ ապրանք կարող է ներմուծել ՀՀ՝ առանց մաքսատուրքի։ Այս արտոնությունից քաղաքացիները 3 տարին մեկ կարող են օգտվել»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բավքի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am
13:48
Թեհրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներից երկու դատավոր է uպшնվել
Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգության հետևանքով սպանվել է երկու դատավոր, մեկը վիրավորվել է։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
«Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Գերմանիայի ԱԳ նախարարը հեռացել է կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Անալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ
Հունվարի 18-ին, ժամը 09:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}