Մարինա Գրիգորյան. Վերջին 1,5 տարում չեմ տեսնում միտումներ, որ ՀՀ-ն լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին
«Ադրբեջանն իր տեղեկատվական և քարոզչական քաղաքականությունը սկսել է մշակել Սումգայիթից անմիջապես հետո, մինչդեռ Հայաստանը մինչև 2009 թվականը չի ունեցել տեղեկատվական քաղաքականություն, հստակ չի պատկերացրել, որ պետք է աշխատել տեղեկատվական անվտանգության բնագավառում»,-Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական և տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկմանն ասաց փորձագետ Մարինա Գրիգորյանը:
Նա նշեց, որ արդեն 1988 թվականի հունիսին հայտնվել էին հոդվածներ, որտեղ հայերին էին մեղադրում Սումգայիթի ջարդերի կազմակերպման մեջ:
«Այդ քաղաքականությունը շատ հետևողականորեն շարունակվել է հետագայում ու շարունակվում է մինչև օրս: Ադրբեջանը միշտ ունեցել է իր տեղեկատվական քաղաքանությունը, միշտ հստակ է եղել և նպատակները, և խնդիները, դրանց հասնելու մեթոդները Ամենակարևորը՝ եղել է ֆինանսները»,- ասաց փորձագետը:
Մ. Գրիգորյանի խոսքով, Ադրբեջանը վերջին 1,5 տարվա ընթացքում փոխել է իր տեղեկատվական քաղաքականությունը, առաջին հայացքից թվում է, թե մեղմացրել են, բայց փորձագետները հստակ գիտակցում են, թե ինչ է թաքնվում այդ մեղմացման տակ:
Նրա խոսքով, 2009 թվականին Հայաստանը պետական մակարդակով սկսեց մտածված քաղաքականություն իրականացնել, կարճ ժամանակում ստեղծվել է մի ամբողջ ինստիտուտ՝ նախագահի աշխատակազմին կից Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնը, որը հետագա 10 տարիների ընթացքում հավաքվել էր բազմաթիվ նյութեր։ Նա նշեց, որ եթե 2009 թվականի մինչև 2018 թվականը տարվել է այդ քաղաքականությունը, այնուամենայնիվ, ընդամենը լրացվել է տեղեկատվական բացը, ապա այս վերջին 1,5 տարում չի տեսնում միտումներ, որ Հայաստանը վերջապես լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին. «Եթե մենք համեմատենք Սումգայիթի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը և այսօր Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, կարելի է շատ մեծ տարբերություն նկատել, մինչև օրս չեմ նկատել միջազգային դաշտում Հայաստանի կողմից ձեռնարկված որևէ միջոցառում, եթե կան, իրականացվում են Հայաստանում»:
Նա միաժամանակ նշեց՝ պետք է փաստել, որ Հայաստանում պետական մակարդակով չկա ոչ քաղաքականություն, ոչ այն մեթոդները, որոնցով ուզում են հասնել նպատակներին: Մ. Գրիգորյանն ասաց, որ եթե մշակվի այդպիսի քաղաքականություն, առաջին հերթին պետք է հետապնդել երկու խնդիր. «Առաջին՝ այդ քաղաքականությունը պետք է ծառայի Արցախի հարցի արդարացի լուծմանը, ազդեցություն ունենա բանակցային պրոցեսի վրա, երկրորդ՝ մեր ապագա անվտանգությանն ուղղված աշխատանք լինի: Այդ տեսակետից, իհարկե, տեղեկատվական քաղաքականությունը պետական անվտանգության ապահովման քաղաքականության կարևոր բաղադրիչ մասն է»:
Հարակից հրապարակումներ`
- Արա Ղազարյան. Վաղ թե ուշ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպելու են միջազգային ատյանում
- Էլիբեգովա. Չունենք որևէ երաշխիք, որ Ադրբեջանը փորձ չի անի կրկնել Բաքվի ջարդերը
- Հայտարարություն. Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողությունները
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի
- Մարինա Գրիգորյան. Ո՞վ է Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը
- Ղուլյան. Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում
- Մարինա Գրիգորյան. Բաքվում հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր հենց ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան