Մեգանի հայր․ Նրանք արժեզրկում են բրիտանական միապետության ինստիտուտը
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հայտարարությանը՝ արքայական ընտանիքի պարտականություններից հրաժարվելու մասին, որը վերջերս ապշեցրեց բրիտանական և համաշխարհային հանրությանը, արձագանքել է Մարքլի հայրը, որը բարդ հարաբերությունների մեջ է գտնվում դստեր հետ։ Այս մասին գրում է euronews-ը։
Թոմաս Մարքլը հարցազրույց է տվել բրիտանական 5-րդ հեռուստաալիքին և հայտարարել է, որ հավատում է, որ Մեգանն՝ ամուսնու հետ արժեզրկում են բրիտանական միապետության ինստիտուտը և, հավանաբար, դա անում են հանուն փողի։
«Սա պատմության մեջ ամենամեծ և ամենաերկար գոյություն ունեցող հաստատություններից մեկն է: Նրանք ոչնչացնում են այն, նրանք արժեզրկում են այն՝ դարձնելով այն թշվառ»,-ասել է Թոմաս Մարքլը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդն էլ հայտարարեց, որ «պաշտպանում է Հարիի և նրա կնոջ՝ Մեգանի ցանկությունը՝ անկախ կյանք վարել», հավելելով, որ Հարրին, Մեգանը և Արչին միշտ կլինեն ընտանիքի սիրված անդամներ։
Նշենք նաև, որ նախօրեին հայտարարվեց, որ Հարրին ու Մեգանը չեն չեն զրկվել տիտղոսներից, սակայն չեն օգտագործելու «Նորին թագավորական մեծություն» տիտղոսները, հետ են վճարելու իրենց տան վերանորոգման համար ծախսված 2,4մլն ֆունտ հարկատուների փողերը։
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ 2-րդ թագուհին «ամբողջությամբ սատարում» է Հարրիին և Մեգանին
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվում են թագավորական պարտականություններից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին