Մշակույթ 09:37 20/01/2020 Հայաստան

Գերմանացի բաս Ռենե Պապե. Ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին՝ ատելություն չբերել իմ քաղաք կամ որևիցէ մի այլ տեղ

«Դրեզդենյան միջադեպը խայտառակություն է։ Նման բան Եվրոպայում աշխատող դերասանի համար ուղղակի պատկերացնելն անգամ անհնար է»,- ֆեյսբուքյան էջում գրել է դերասան Վարդան Պետրոսյանը՝ անդրադառնալով սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը Դրեզդենի օպերայում փետրվարի 7-ին կայանալիք համերգին չեղարկմանը, քանի որ Ադրբեջանի ժողովրդական արտիստ, ազգությամբ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է նրա հետ ելույթ ունենալ:

Վ.Պետրոսյանը գրել է. «Տեղեկացա Դրեզդենի օպերայի վերջին, սկանդալային միջադեպի մասին ։ Կարճ ՝ ադրբեջանցի երգիչ Յուսուֆ Էյվազովը չի ցանկացել երգել հայ երգչուհու՝ Ռուզան Մանթաշյանի հետ, որի պատճառով հայ երգչուհու նախապատրաստվող պայմանագիրը չեղարկվել է։ Կարդում եմ նյութերը, վրդովմունքիս, զայրույթիս ձայնը բարձրացնում ու չեմ կարողանում հավատալ, որ նման ստոր, այլանդակ բան կարող է տեղի ունենալ արտիստիկ շրջանակներում, այն էլ այսօր, Եվրոպայում, այն էլ Գերմանիայի պես զարգացած երկրում։

Տասնյակ տարիներ աշխատել եմ ֆրանսիական բազմաթիվ բեմերում, թատերախմբերում, ուր եղել են դերասաններ՝ ֆրանսիացի, արաբ, ռուս, իտալացի, հրեա, պորտուգալացի, թուրք ... և ամեն անգամ հիացել եմ դերասանների, բեմադրիչների, տնօրինության, բեմի մեքենավարների, տեխնիկական աշխատողների միջազգային ամենաբարձր որակի հարաբերություններով։
Ֆրանսիացի հռչակավոր բեմադրիչ Ռոբեր Օսեինի " N'ayez pas peur "ներկայացման մեջ ես ամիսներ շարունակ բեմ եմ բարձրացել թուրք գործընկերոջ հետ։ Իրար հետ աշխատել ենք ջերմ, բարեկամական, զրուցել ենք, անգամ մեր երկուսի համար ծանր՝ հայ թուրքական հարաբերություններից։ Մարդավարի, եղբայրաբար։

Դրեզդենյան միջադեպը խայտառակություն է։ Նման բան Եվրոպայում աշխատող դերասանի համար ուղղակի պատկերացնելն անգամ անհնար է։ Այս զազրելի երևույթի գլխավոր պատասխանատուն Դրեզդենյան օպերայի թատրոնի տնօրինությունն է, որը ադրբեջանական երգչի ռասիստական արարքին քաղաքական գնահատական տալու և համապատասխան պատժամիջոցներ ձեռնարկելու փոխարեն, հակառակը, անսալով նրա պահանջին, հրաժարվել է հայ երգչուհուց, հիմա էլ ձեռքերը լվանում է, հայտարարելով, որ գործ չի ուզում ունենալ ինչ որ հեռավոր, հայ -ադրբեջանական կոֆլիկտի հետ, որ միտումնավոր բերվել է թատրոն։ Կոչ եմ անում Ֆրանսիայի, ԱՄՆ ի, Կանադայի, Ռուսաստանի, Հայաստանի ինչպես նաև այլ երկրների իմ բոլոր գործընկերներին բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսևորման դեմ, հակառակ դեպքում, ռասիզմի բացիլը կարող է մտնել եվրոպական բեմ, դառնալ նախադեպ և ծնել էլ ավելի այլանդակ, անհանդուրժելի երևույթներ։ Խոսքս ուղղում եմ նաև ՀՀ արտաքին գործերի և մշակույթի նախարարություններին՝ հանդես գալու համապատասխան կոշտ դիրքորոշմամբ»:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ժողովրդական արտիստ, ազգությամբ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Այդ մասին գրել էր նաև Forum Opera ամսագիրը: Դրանից հետո Յուսիֆ Էյվազովը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Semper Operaball-ի հաղորդագրությունը, որով հերքվում են մեղադրանքները, թե Ռ. Մանթաշյանի ելույթի չեղարկման պատճառը վերջինիս ազգային պատկանելությունն է։ Մինդչեռ ֆրանսիական  Agence Massis Opéra համերգային գործակալությունը, որը ներկայացնում է օպերային  երգչուհի Ռուզաննա Մանթաշյանին, հաստատել է՝ սոպրանոյի մասնակցությունը Դրեզդենի օպերայում փետրվարի 7-ին կայանալիք համերգին չեղարկվել է, որովհետև ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովն է հրաժարվել նրա հետ ելույթ ունենալ:

Երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան  իր էջում հրապարակել է գերմանացի բաս Ռենե Պապեի մեկնաբանությունն այս առիթով,  դիմել է իր ադրբեջանցի գործընկերոջը` կոչ անելով ատելություն չքարոզել

«Առանց բացառության համաշխարհային բոլոր մեծ բեմերը նվաճած, ծնունդով Դրեզդենից, իմ հիանալի խաղընկեր, գերմանացի բաս René Pape-ն մեկնաբանել է ադրբեջանցի տենորի վարքագիծը. «Սովորաբար ես այսպիսի երևույթները չեմ մեկնաբանում, բայց որպես ծնունդով Դրեզդենցի, երաժշտության, արվեստի և ռասիզմին դեմ դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին՝  ատելություն չբերել իմ քաղաք, կամ որևիցէ մի այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվել, նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել:

Սիրելի Յուսիֆ եթե չգիտես, ապա ասեմ քեզ, որ Դրեզդենը ունի պատմական շատ պայծառ, շատ մութ և նաև փառավոր երաժշտական անցյալ: Այս քաղաքը կրկին իր ճանապարհն է հարթում Եվրոպայի և աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը դառնալու համար: Հրավիրված լինել այստեղ երգելու և ունկնդրին երջանկացնելու՝ շատ մեծ պատիվ է և առավելություն: Դու պետք է երջանիկ և և հպարտ լինես նրա մի մասնիկը դառնալու համար: Ուզում ես հիշվել որպես արտիստ, ոչ թե Ատելության կրող… քո կոլլեգա՝ René»,- գրել է Հ.Պապյանն իր էջում։ 

Երգչուհին նաև մի հատված է ներկայացրել գերմանացի լրագրողի անդրադարձից. «Նրանց համար, ովքեր դեռ կասկածներ ունեն: Ստորև՝ գերմանացի լրագրողի անկողմնակալ անդրադարձը Դրեզդենում տեղի ունեցածի վերաբերյալ: Միգուցե մեր հայ հանրությունը՝ թեպետ ուշացումով, այնուամենայնիվ, արթնանա «զգուշավոր» թմբիրից: Ջինը շշից դուրս է եկել պարոնայք!

Ստորև շատ համառոտ թարգմանությունը.

Ֆրանսիական հավաստի „Forumopera“ աղբյուրից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանին Դրեզդենի Օպերային Բալլ-ից մեղմ ասած «դուրս քշեց»: Եթե երգչուհին երգի, ապա ինքը չի երգի: Այսպիսին է մեղադրանքը: Էյվազովի տենորը ծանրամարմին է հնչողությամբ, ձայնի տեմբրի նվազ գույներով: Միջազգային օպերային կրկեսի համար նա անհրաժեշտ է, որովհետև Աննա Նետրեբկոյի ամուսինն է, որի հետ նա հաճախ հանդես գալիս զուգերգերով: Իր ինստագրամյան էջում Ադրբեջան-Հայաստան քաղաքական հակամարտության մասին խոսում է, բայց բռնարարքի պատմությունը բառացիորեն հերքում է: Կազմակերպիչը, որը Էյվազովին հակադրվել չի ուզում, պնդում է, որ Մանթաշյանը պայմանագիր չի ունեցել: Սա շատ տարօրինակ է, քանի որ երգչուհու մոտալուտ ելույթը „Wirtschaft in Sachsen“ լրատվական պորտալում բացահայտ հիշատակվում է: Այլապես, որտեղի՞ց պետք է իմանային Մանթաշյանի մասին: Եվ ինչու՞ պետք է երգչուհին իր համար այսպիսի մեղադրանք հորիներ:
Տենորները երգում են գեղեցկագույն արիաները, միևնույն ժամանակ նրանք պարտավոր են Օպերայում պահվածք դրսևորել, որը հնարավորինս մարդկային սահմաններին մոտ է: Միևնույն է Տենորները օպերաներում շատ հաճախ «մաչոներ» են և իրենց պահում են տաքարյուն, կամ բոլորովին անգլուխ ձևով: Սա հետք է թողնում…»։ 

Գերմանացի երգիչ Թոմաս Քվասթոֆը նույնպես անդրադարձել է այդ միջադեպին:
«Պարոն Էյվազով, ամոթ Ձեզ! Ռասսիզմը երգչի մասնագիտության և առհասարակ այս աշխարհում անելիք չունի»,- գրել է նա, ինչի առիթով Հասմիկ Պապյանը շնորհակալություն է հայտնի «աշխարհի քաղաքացի, մեծագույն երգիչ՝ Herr Quasthoff»-ին: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}