Վիեննայի օպերայում ելույթից ուշանալու համար փոխել են ռուս դիրիժոր Վալերի Գերգիևին
Ռուս դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը ուշանալու պատճառով չկարողացավ ղեկավարել Վագների «Լոհենգրին» օպերան Վիեննայի Օպերայում: Այս մասին, ինչպես գրում է Lenta-ն, հայտարարել է «Էխո Մոսկվայի» հաղորդավար, թատրոնի փորձագետ Ալեքսեյ Պարինը:
Ըստ նրա, Գերգիևը «հերթական անգամ ուշացավ ներկայացման մեկնարկից», և թատրոնի ղեկավարությունը նրան փոխարինեց մեկ այլ դիրիժորով: Պարինը կարծում է, որ դեպքը մշակութային մակարդակով կբերի միջազգային սկանդալի:
Համացանցում ենթադրում են, որ Գերգիևը ներկայացմանն ուշացել է թռիչքի հետաձգման պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա